Նիդերլանդացի գիտնականները վտանգավոր հակամարմիններ են գտել այն մարդկանց արյան մեջ, որոնք ծանր են տարել կորոնավիրուսային հիվանդությունը: Հետազոտողները նշել են, որ այդ հակամարմինները չեն ճնշում վիրուսը, այլ հակառակը՝ առաջացնում են ծանր բորբոքում:

Այս բացահայտումից հետո կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդը COVID-19-ով հիվանդացած և ապաքինված մարդկանց արյան պլազմային փոխներարկման միջոցով կարող է լինել ոչ անվտանգ:

Հետազոտողները պարզել են, որ COVID-19-ը ծանր տարած մարդկանց արյան պլազմայում հակամարմինները կարող են միանալ նոր տեսակի կորոնավիրուսի սեպավոր սպիտակուցին: Հենց այս սպիտակուցն էլ այն տարբերիչն է, որը գտնվում է վիրուսի մակերեսին և օգնում է վերջինիս ներթափանցել առողջ բջիջների մեջ: Այս մասին հայտնել է Аргументы и факты-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել