Ադրբեջանը հայոց փառապանծ բանակի հարվածների ներքո ծանր կորուստներ ունի սահմանին, ադրբեջանական քաղաքներում հուզումներ են, պահանջում են լայնամասշտաբ պատերազմ սկսել, արտասահմանում Ադրբեջանի դեսպանները պատերազմի «դաբրո» պոկելու հարցերով են զբաղված: Մեզ մոտ ազգը, շունչը պահած, լուրերի է սպասում սահմանից, բանակում ծառայողների ընտանիքները տագնապած սպասում են իրադարձությունների զարգացմանը, իսկ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ադրբեջանական «մոլորված Ուազի» հեքիաթից է խոսում և այս լարված վիճակում մանկահասակ երեխայի պարն է դաշտ գցում, հետո էլ՝ տիկնոջ՝ զզվանքի հասնող հագուկապով ֆոտոն ու խաղաղություն մուրալու տեքստերը:
Գիտե՞ք՝ ինչու է ադրբեջանական պրոպագանդայի թելը թելում և ամենավերջին վախկոտի նման թաքնվում ընտանիքի թիկունքում: Որովհետև ադրբեջանական լկտիությանը մեր փառապանծ բանակը կրակով է պատասխանել, ինչը հանգեցրել է ադրբեջանցիների շրջանում կորուստների: Հիմա Նիկոլի «կիրթ ու կառուցողական» քիրվան նեղն է ընկել, նրանից պահանջում են պատժել հայերին, ու սա դեմքը փրկելու համար կարող է արկածախնդրության գնալ: Հասկանում եք, չէ՞, Արցախը փուլային տարբերակով հանձնելու գործընթացը «վտանգված է»: Այն փուլայինը, որ Նիկոլն իր «կիրթ ու կառուցողական» քիրվայի հետ գողեգող բանակցել է, ինչի մասին հայ ժողովուրդն իմացել է Մինսկի խմբի համանախագահներից: Այն փուլայինը, որի իրականացման համար արտասահմանյան գործակալական ցանցն ու դրսերում դրանց տերերը աչք են փակել փաշինյանական ռեժիմի իրավաքաղաքական վակխանալիայի վրա: Ու հենց դրա համար է Նիկոլի «դուխը» միայն հերիքում ուշադրություն շեղելու համար ընդգծված բռիությամբ ձերբակալել տալ իր տերերի՝ երկիրը պղծող արտասահմանյան գործակալական ցանցի դեմ բողոքի ակցիա իրականացնողներին՝ միևնույն ժամանակ, թաքնվելով կնոջ փեշերի տակ, խաղաղություն մուրալով իր «կիրթ ու կառուցողական» քիրվայից: Այսքանն է Նիկոլի «դուխը», ավել բան մի սպասեք: