Բրիտանական թագավորական ընտանիքի շեֆ խոհարարը բացահայտել է այն ճաշատեսակի բաղադրատոմսը, որը մանուկ հասակում սիրել են արքայազններ Ուիլյամը և Հարրին: Այս մասին հայտնում է Daily Mail -ը:
Դարրեն ՄակԳրեյդին այն պատրաստել է արքայադուստր Դիանայի ու նրա որդիների համար՝ 1993-ից 1997 թթ.: Խոհարարի խոսքով՝ մանուկ հասակում Հարրին և Ուիլյամը սիրել են մակարոնով ու պանրով հավի միս:
Իսկ բաղադրատոմսը հետևյալն է՝ 30–45 րոպե անհրաժեշտ է տապակել հավը 220 աստիճան տաքացրած ջեռոցում: Սոուսի պատրաստման համար պետք է կրակի վրա դնել մեծ թավա, մեջը հալեցնել սերուցքային կարագ, ավելացնել երկու թեյի գդալ ալյուր, 3/4 բաժակ կաթ և յուղային սերուցք:
Այդ ամենն անհրաժեշտ է խառնել ու պատրաստել կրակի վրա, մինչև սուսը թանձրանա: Դրանից հետո պետք է ավելացնել մեկ բաժակ քերած չեդեր և կես բաժակ պարմեզան, խառնել, համեմել աղով: Հետո դրա մեջ պատրաստվում է մակարոնը, այնուհետև տեղափոխվում կաթսայի մեջ: Վերջում ավելացվում է չեդեր ու եփվում ևս քսան րոպե:
Այն մատուցվում է տապակած հավի հետ: