Անկախանալուց ի վեր Հայաստանի բնակչությունը զբաղված է պետականության ամրապնդմամբ։ Երբ թվում է, թե ամեն ինչ արդեն ստացվել է, տարբեր տեղերում դրած ռումբերը սկսում են պայթել, և նորից սկսվում է ավերակներից ուշքի գալու գործընթացը՝ կիսատ թողնելով պետականաշինությունը: Այս ամենն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ՝ աշխարհաքաղաքական շահեր, անձնական շահեր, հակասություններ, տնտեսական վիճակ և այլն:

Կարող ենք շատ երկար քննարկել ու մեղավորներ գտնել, թե ինչու է այսպես ստացվել, սակայն ինչքան հետ ենք նայում, այնքան հեռանում ենք պետականաշինության նպատակից: Ամեն անգամ կենտրոնանալով հերթական «ավերակների» մեղավորներ փնտրելու վրա՝ ևս մեկ սերունդ է կորսվում, քանի որ ազգային ներուժը ոչ թե օգտագործվում է եկող սերնդին նախկին փորձը փոխանցելու, ավելի լավը դարձնելու, մեկ քայլ առաջ տանելու համար, այլ նախկիններին մեղադրելու, թշնամանք ու ատելություն սերմանելու վրա:

Հայաստանում արդեն մի քանի սերունդ կորսված է և կորսվում է, քանի որ ժամանակ չկա ուղղակի արարելու, մենք դեռ պայքարում ենք իրավունքի ուժով, բնական ու մարդկային կանոններով մեզ պատկանող իրավունքների հաստատման համար, պետություն ունենալու և ազգ լինելու համար:

Այս դարեր տևող պայքարի հաղթանակը կարող է լինել միայն մի դեպքում, երբ արմատախիլ արվեն այն բոլոր ինստիտուտները, որոնք քանդում են պետության հիմնասյուները, փակվեն բոլոր կառույցները, որոնք տեղադրում են այդ ռումբերը՝ խաբելով գրանտներով և խոշոր գումարներով։ Ի վերջո պետք է գիտակցենք, որ պետք է կարողանանք մեկ անգամ համախմբվել, ուժգին հարված հասցնել, վերջնական մաքրել և սկսենք արարել, հնարավորություններ ստեղծել նոր սերունդների համար:

#վտարիր_Սորոսին_փրկիր_սերունդներ
#վտարենք_որ_փրկվենք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել