Բորիկը, պարզվում է, «Patreon»-ում էջ է բացել, որ իրեն ֆինանսապես աջակցեն. խոստովնել է, որ ֆինասների հետ կապված խնդիրներ ունեն. գրանտներ չեն ստանում, կառավարական աջակցություն չունեն: Քաղաքացիները, ըստ Բորիկի, պետք է աջակցեն նրանց, ովքեր սպասարկում են Հայաստանի ազգային շահը, իսկ սպասարկողներից մեկն էլ հենց ինքն է:

Բայց մի՞թե Բորիկի պես մեկը կարող է փողի խնդիր ունենալ այն դեպքում, երբ հայտնի է, թե ում է նա քաղաքականապես աջակցում. աշխարհի ամենահարուստ հայերից մեկը չէ՞ «վոինը», որ տևական ժամանակ է, ինչ Բորիկի բերանով մարդկանց գլուխն է արդուկում, պատվեր իջեցնում երրորդ նախագահի ու նրա թիմի դեմ, կեղտոտ հակաքարոզչություն իրականացնում: Բորիկը հո հենց այնպես թուքումուր չի՞ ուտում՝ հաճախ այնպես խեղաթյուրելով իրականությունը, որ մարդ զարմանում է, թե մինչև ուր կարող է հասնել մանիպուլյացիան լրատվադաշտում:

Բորիկը ոչ թե Հայաստանի ազգային շահերն է սպասարկում, այլ՝ մի հոգու, ու այդ մի հոգու մականուններից մեկը «Վոին» է՝ մարդ, որի ունեցած հարստության մասին իսկական լեգենդներ են շրջանառվում: Այնպես որ՝ Բորիկը թող «վոինի» դեմը դնի, եթե, իհարկե, վերջինս թքած չունի այն հարցի վրա, թե ինչ կարող է լինել իր հետ, եթե Բորիկը կատաղի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել