Փետրվար ամսին Արսեն Թորոսյանը ճիշտ էր ասում, և նա իր խոսքի տերն է ուզում դառնալ։ Վերադառնալով Հարավային Կորեայից՝ նա սպառնում էր վարակել բոլորին։ Ճիշտ է բոլորին դեռ չի հասցրել բայց 30000-ին արդեն շատ մոտ ենք՝ վաղն անցած կլինենք նաև այդ շեմը։
Մոտավոր հաշվարկներով Հայաստանի բնակչությունն աշխարհի բնակչության 0.036%-ն է կազմում։ Կորոնավիրուսի դեպքերով համաշխարհային վիճակագրության մեջ Հայաստանն ունի 0,25% մասնաբաժին, իսկ ահա մահերի վիճակագրության մեջ Հայաստանի "ներդրումը" 0,125% է։ Համաձայնվեք, որ համարժեք չեն թվերը։ Ու համաձայնվեք, որ սա ոչ թե "որովհետև ոչմեկ պատրաստ չէր", այլ որովհետև ՀՀ առողջապահության նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Ի դեպ, սա նաև վարչապետ Փաշինյանը խոստովանեց՝ հայտարարելով, որ այս պատերազմը Հայաստանի Հանրապետությունը տանուլ է տվել։ Բայց, ըստ վարչապետի, տանուլ ենք տվել ոչ թե այն բանի պատճառով, որ պատասխանատուները ճիշտ չեն կառուցել պայքարը համավարակի դեմ, այլ որովհետև ժողովուրդն է մեղավոր։
Եվ ահա այս նույն նախարարը, որը վաղուց արդեն պետք է պաշտոնից ազատված լիներ և իր նկատմամբ դատարանի վճռին սպասելուց լիներ, հերիք չի շարունակում է պաշտոնավարել, դեռ նոր "օյիններ" է ուզում խաղալ Հայաստանի ազգաբնակչության գլխին։
Արսեն Թորոսյանը, ով, ըստ երևույթին, միտումնավոր անում է ամեն ինչ, որ Հայաստանում թագավարակի դեպքերի թիվը շարունակի սրընթած աճել, որոշել է Հայաստանը դարձնել ինչ-որ կասկածելի ծագմամբ ու խոտանի, հակացուցումների ու կողմնակի էֆեկտների բարձր ցուցանիշներով պատվաստանյութի փորձադաշտ։ Հասկանում ե՞ք, այն պաշտոնյան, որ ձեր գրպանից ստանում է աշխատավարձ, որ հոգ տանի ձեր առողջության ու առողջապահական անվտանգության մասին, ձեր դարձնում է փորձամուկ։
Այն պաշտոնյան, որ ձեր գրպանից ստանում է աշխատավարձ, որ հոգ տանի ձեր առողջության ու առողջապահական անվտանգության մասին, սեփական անձի PR-ի համար Ֆրանսիայից բժիշկներ է հրավիրում, իբր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, և պարզվում է, որ հրավիրված 7 բժիշկից 5-ը կորոնավիրուսի դեմ պայքարի փորձառություն չունեն։ Պարզվում է, որ այս մարդկանց Հայաստան գալն ընդհանրապես Ֆրանսիայի Հանրապետության, նրա պետական մարմինների հետ որևէ կերպ համաձայնեցված չի եղել։ Եվ սա կրկին խոսում է այն մասին, որ Արսեն Թորոսյանի համար ՀՀ բնակչությունը փորձամուկ է։
Եվ, ամփոփելով, կարող եմ մեկ եզրահանգման գալ, որ Արսեն Թորոսյանն իրենից վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, Արսեն Թորոսյանը գործում է ի վնաս ազգային ու պետական շահի, Արսեն Թորոսյանն իրավունք չունի պաշտոնավարելու, Արսեն Թորոսյանն իրավունք չունի ազատության մեջ գտնվելու։ Նրա նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործ՝ Հայրենիքի դավաճանության հատկանիշներով։
Արսեն Թորոսյանի ապաշնորհությունն 9 անգամ ավել մահվան պատճառ է դարձել, քան Ապրիլյան պատերազմը։
Հ․ Գ․ Հիշեք, որ դեռ մայիսի կեսերին Արսեն Թորոսյանը խոստանում էր 500,000 վարակակիր Հայաստանում, հետևաբար՝ տասնյակ հազարավոր մահեր։ալիև ընտանիքը հպարտանում է ձեզնով, պարո՜ն նախարար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել