Չեմ հասկանում՝ սրանք միատեսակ, հատուկ շտամպով ստանոկի խփա՞ծ են։ Էն ապագա մեղադրյալ Թորոսյանի մասին հենց նոր գրեցի, որ հղփացած ՈՉՆՉՈւԹՅՈւՆՆԵՐԸ չափները կորցրել են, հիմա էլ էս մի մանկամիտը հիշեցրեց իր անիմաստ գոյության մասին։ Այ հերոսի կեղծ պապու «պրոդյուսեր», դու էդ ե՞րբ հասցրիր քեզ նույնացնել ազգի հետ, որ քո իրավախախտումների մասին գրողներին անվանում ես «ազգի դավաճան»։ Փաբ աշխատացնողից ու DJ-ից, քեզնից անկախ, դարձար պետական պաշտոնյա, ու քեզ թվաց՝ դու արդեն «վերջն» ես, հա՞: Տղա ջան, դու որտե՞ղ էիր սովորել՝ «Մոնակոյի միջազգային համալսարանո՞ւմ» ու դրա շնորհիվ ազատվե՞լ ես բանակից։ Այ «բանակից թռնող», ախր Մոնակոյում կա «միջազգային» մի հաստատություն՝ կազինոն, իսկ էդ «Ճ կլասի» համալսարանի անունը չկա աշխարհի 1000 համալսարանների ցանկում (996-րդ տեղը զբաղեցնում է Վորոնեժի պետական համալսարանը): Ու դու քեզ նույնացնո՞ւմ ես ազգի հետ, այ դասալիք։

Հլը սրա որակումը նայեք․ «Այս ճգնաժամային օրերին նման համակողմանի լրատվական գրոհը չի կարելի որակել այլ կերպ, քան ազգային դավաճանություն»։

Կից նյութն այստեղ՝ Էդուարդ Աղաջանյանն իր հետ կապված լուրերը որակում է ապատեղեկատվություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել