Աշխարհի ամենահարուստ մարդու՝ ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը հասավ ռեկորդային նշաձողի՝ 171,6 միլիարդ դոլարի, գրում է Bloomberg-ը:

Դա պայմանավորված էր ընկերության բաժնետոմսերի արժեքի բարձրացմամբ:
Այսպես, Բեզոսին է պատկանում Amazon-ի բաժնետոմսերի 11%-ը: Դրանց արժեքն աճել է 4,4%-ով՝ կազմելով ռեկորդային 2,878,7 դոլար՝ 1 բաժնետոմսի դիմաց: Նշվում է, որ միայն 2020 թվականի առաջին կիսամյակում գործարարը հարստացել է 56,7 միլիարդ դոլարով:

Ապրիլին Forbes ամսագիրը Ջեֆ Բեզոսին երրորդ անգամ անընդմեջ հայտարարեց «մոլորակի ամենահարուստ մարդը»: Այդ ժամանակ նրա ունեցվածքը կազմում էր 113 միլիարդ դոլար:

Ամենահարուստ մարդկանց շարքում երկրորդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (98 միլիարդ դոլար): Երրորդ հորիզոնականում Բեռնարդ Առնոն է՝ ֆրանսիական LVMH ընկերությունների խմբի գլխավոր տնօրենը (Louis Vuitton Moet Hennessy)՝ 76 միլիարդ դոլար կարողությամբ:

Բեզոսը Amazon-ը հիմնել է 1994 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել