News.am-ը գրում է․

Forbes ամսագիրը նշել է առողջապահության ոլորտից 50 ձեռնարկատերերի անունները, ովքեր կարողացել են կարողություն վաստակել պանդեմիայի հաշվին: Նրանց մեծ մասը բնակվում է Չինաստանում, որտեղից տարածվել է կորոնավիրուսի պանդեմիան:

Forbes-ի ցուցակում հայտնված գործարարները կարողությունը վաստակել են պատվաստանյութերի մշակմամբ եւ բժշկական սարքավորումների մատակարարմամբ զբաղվող ընկերությունների բաժնետոմսերի աճի շնորհիվ: Նոր միլիարդատերերի թվում է BioNTech գերմանական կենսատեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Ուգուր Շահինը: Նրա ղեկավարած ընկերությունն ամերիկյան Pfizer-ի հետ արդյունավետ պատվաստանյութ է մշակել: Տարեսկզբից ընկերության բաժնետոմսերն աճել են 160 տոկոսով, իսկ Շահինի կարողությունն ավելացել է 17 տոկոսով՝ մինչեւ 4,2 մլրդ դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել