«Forbes» ամսագիրը հրապարակել է այս ամռան տաս ամենահայտնի շոուների ու սերիալների ցանկը, որոնք հեռարձակվում են Netflix-ով։

«Քանի որ գրեթե յուրաքանչյուր սթրիմինգային ծառայություն դիտումների մասին տեղեկությունը գաղտնի է պահում, թոփ 10-ը դարձել է մեր առաջին իրական հայացքը խոշորագույն ծառայության ներքին գործունեության վրա։ Այժմ մենք պատկերացում ունենք այն մասին, թե Netflix-ի որ շոուներն է հարկավոր փակել, որոնք՝ երկարացնել»,- նշել է պարբերականը։

Ամռան ամենահաջողակ սերիալ է դարձել «Չբացահայտված գաղտնիքներ» քրեական շոուն, որում պատմում են չբացահայտված հանցագործությունների մասին։

Երկրորդ տեղում «Հատակը լավ է» խաղային իրապատում-շոուն է։ Երրորդ տեղը բաժին է ընկել «Անիծվածը» նոր շոուին։ Դրան հաջորդում են «Վերջին պար», «Աշխարհի շուրջ Զաք Էֆրոնի հետ», «Կարգուկանոն», «Միանձնուհի-մարտիկ», «Ավատար. լեգենդ Աանգի մասին», «Անամոթներ» եւ «Գրասենյակ» սերիալները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել