Pastinfo.am-ը գրում է․

Հակահամաճարակային կանոնների պահպանումը, կարգապահությունը պետք է ավելի խստացվի՝ մարդկանց մահվան չդատապարտելու համար։Այս մասին Կառավարության նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ մահերի թիվը կոնկրետ կախված է վիճակագրությունից։

«Եթե շատ կոպիտ ձևակերպենք՝ 590 երեկվա ախտորոշված դեպքերը նշանակում են, որ այդ օրվա վիճակագրության բերումով 11 մարդ մահանալու է։ Իհարկե, մեծ մասը բուժվելու է, բայց մեզնից յուրաքանչյուրը հակահամաճարակային կանոնները չպահելով, ամենայն հավանականությամբ մահվան է դատապարտում ինչ- որ այլ քաղաքացու, բայց մեզնից յուրաքանչյուրը չի կարող երաշխավորել, որ այդ քաղաքացին հենց ինքը չի լինի, իր ընտանիքի անդամը չի լինի, իր հարազատը չի լինի »,- ասաց Փաշինյանը։

Նշենք, որ մինչ այդ պաշտոնյաները ներկայացնում էին երկրում հակահամաճարակային իրավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել