Ինձ հետաքրքիր ա՝ Ռուսաստանում ապրող կամ Ռուսաստան խոպան գնացող հայերը ուզում են հայ-ռուսական հարաբերությունները լա՞վ լինեն, թե՞ վատ, հասկանո՞ւմ են, որ հայ-ռուսական հարաբերությունները վատանան, իրենց համար Ռուսաստանում ապրելը կամ աշխատելը շատ դժվար ա լինելու…
Պետք ա Ռուսաստանում ապրող հայերը գիտակցեն Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը և մի փոքր էլ խելք ունենան ու իրենք էլ իրենց լուման ներդնեն էդ հարաբերությունների լավացման համար, օրինակ՝ Ֆեյսբուքում սատարեն ոչ թե հայ-ռուսական հարաբերությունները փչացնող արևմտյան գրանտակերներին, հակառուսական հայացքներով իշխանությունը բռնազավթած Նիկոլին ու Ռուսաստանի դեսպանատան դեմ, Պուտինի դեմ պայքարած Նիկոլներին, այլ, ասենք, հայ-ռուսական հարաբերությունների լավացման մեջ մեծ լումա ունեցող, Պուտինի շատ մտերիմ ընկեր Ռոբերտ Քոչարյանին…
Ուզում եմ հասկանալ՝ Ռուսաստանում ապրող հայերը, երբ տեսնում են, որ Հայաստանում գտնվելիս Պուտինը հանդիպում ա գերության մեջ գտնվող նախագահ Քոչարյանի տիկնոջը, չեն հասկանո՞ւմ, որ սա մեսիջ է՝ ուղարկված նաև հենց Ռուսաստանում ապրող հայերին, թե ով ա Հայաստանում Ռուսաստանի բարեկամը, ով՝ ոչ...
Մի խոսքով՝ դուրս գալ հայ-ռուսական հարաբերությունների դեմ նշանակում ա դուրս գալ Հայաստանի պետական շահերի դեմ, դառնալ պետական դավաճան ու պետական հանցագործ…