Ներկայումս պատգամավոր, նախկին ավտոտեսուչ Արմեն Խաչատրյանին բարի խորհուրդ տվեք՝ Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարը թող չնայի: Իր դեպքում իմաստ չկա, որովհետև նրան դուր է գալիս Վանո Սիրադեղյանի ասած՝ «թուլեքի թագավորությունում» կոճակ սեղմող աշխատել: Արմեն Խաչատրյանը գիտի չէ՞, որ «Սաշիկի արագաչափերի» միֆը լկտի սուտ էր: Եվ այդ լկտի սուտը լավագույնս բնորոշում է իր այսօրվա շեֆ Նիկոլ Փաշինյանի ողջ պերճանքն ու թշվառությունը:
Արմեն Խաչատրյանը դա գիտի, բայց նրան դուր է գալիս, երբ իրեն հայհոյանք ուտել են տալիս, որ իր կիսախելագար ու ալկոհոլը շատ հաճախ չարաշահող շեֆի ապօրինի հրահանգները ճշգրտորեն կատարելու է, հետո փակ ու գաղտնի քվեարկության վիդեոն ցուցադրելու է ում որ պետք է: Ով ով, բայց պատգամավոր Խաչատրյանը պետք է որ մյուսներից մի փոքր ավելի լավ հասկանա, որ շատ շուտով քրեական պատասխանատվություն է կրելու սահմանադրական հեղաշրջմանը մասնակցելու համար: Հուսանք՝ դատարանը ուսադիրները չի պոկի նախկին ավտոտեսուչի վրայից ու չի ստիպի արաղով թաթախել դրանք և ուտել: Իսկ մինչ այդ թող փող հետ գցի, որովհետև պարգևավճարների տեսքով ժողովրդի լափած փողերը կոպեկ-կոպեկ հետ է վերադարձնելու: