Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ առումով նպատակ ունի նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, որոնցից մեկն Արցախի հանձնումն է, իսկ երկարաժամկետ առումով պատմության մեջ մաքրել իր անունը: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Բայց այդ փորձերն ապարդյուն են, մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի այդ խարանը: Նախագահները շատ ճիշտ արեցին, որ մերժեցին, որովհետև Նիկոլն ուզում է «օվերտոնի» պատուհան բացել: Նա մի քանի անգամ փորձել է այս հարցով բացել  «օվերտոնի» պատուհանը», բայց չի բացվում այդ պատուհանը: Նախագահները, բնականաբար, մերժել են, որպեսզի չծառայեն այդ նպատակներին, պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ:
Ինքս եմ Նիկոլին մի քանի անգամ հրավիրել բանավեճերի, ի տարբերություն նախագահների, մասնագիտության բերումով ես զզվող չեմ, իմ հրավերն ուժի մեջ է, եթե լայաղ կանի բանավիճելու՝ խնդրեմ»,- ասաց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրել է բանավեճի՝  իր արտահայտած այն մտքի շուրջ, ըստ որի՝ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել