Նիկոլի հրավերը՝ երեք նախկին նախագահներին ուղղված, փաստեց նաև մեկ կարևոր բան, իսկ հատկապես այն, որ Նիկոլը ցայսօր էլ՝ հեղափոխությունից ավելի քան 6 տարի անց, չի դադարում «նախկինների» թեման հանրության վրա ծախել: Նա հասկանում է, որ եթե դադարի շահարկել այդ հարցը, ապա օբյեկտիվորեն ինքն այլ քաղաքական կապիտալ չունի, քանի որ 6 տարվա ընթացքում ոչ մի լումա իր քաղաքական գանձանակին չի ավելացրել, այլ միայն հայրենիքի գանձանակն է կեղեքել՝ բառիս ուղիղ ու փոխաբերական իմաստներով: Ամենամեծ թալանը, իհարկե, Արցախն է, բայց շատ շուտով կարող է դառնալ հենց Հայաստանը՝ կախված նրանից, թե 2025-ի վերաբերյալ ինչ ծրագրեր կունենա Էրդողանը, իսկ ըստ տեղեկությունների՝ օսման թուրքերը հաջորդ տարի ծրագրել են Հայաստան մտնել:

Իհակե, երեք նախագահներն էլ Նիկոլին արժանի պատասխան արդեն հասցրել են տալ՝ նրան ցույց տալով բնությամբ հատկացված իր տեղը, բայց որոշ ՔՊ-ականներ, ինչպիսին ասենք Կոնջորյան Հայկոն է, արդեն իսկ օգտվել է առիթից ու Նիկոլի թելադրանքով երկնել, թե եթե նախկին նախագահներն իրենց վրա վստահ են, ինչու են խուսափում բանավիճել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պատասխանը պարզ է՝ պատվարժան մարդիկ չեն ցանկացել իջնել իլհամիստ հայրեավաճառի մակարդակին ու նրա հետ կանգնել միևնույն տաղավարում՝ հասկանալով, որ ուզած-չուզած հավասարվելու են Հակոբյան Աննայի մարդուն: Կոնջորյան Հայկոն էլ, իհարեի, գիտի այս ճշմարտությունը, ուղղակի չի խոստովանում, քանի որ վախենում է, որ մի խնդրագիր էլ Նիկոլն իրեն կուղղի՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել