Խոսք է գնում գիտակցված լոքդաունի անհրաժեշտության մասին: Այսինքն ասենք մեր բակի բիսեդկի զանգվածը այնքան բարձր գիտակցությունը պետք է ունենա որ երեկոները խմբով իրար քիթ բերան մտած չհավաքվի բիսեդկայում բլոտ խաղալու այլ հնարավորինս տանը մնա: Կամ ծնունդներ, քեֆեր և այլ արարողություններ անողները այնքան բարձր գիտակցություն պետք է ունենան որ տասնյակ մարդկանց մի տեղում չհավաքեն, որպեսզի այդ վայրերը չդառնան բռնկման նոր լոկալ օջախներ: Լու՞րջ: Էս ի՞նչ ձեռառնոցիա: Սա կոնկրետ ձեռառնոցիա այս ամիսներին բարձր կարգապահություն ցուցաբերող, ինչպես նաև սեփական նյարդերի հաշվին հանրային տիրույթում ամեն օր համաճարակի հետ կապված կանոնները պահելու, դավադրապաշտական քարոզին չտրվելու, զգոնությունը չկորցնելու և նմանատիպ այլ բաների մասին խոսող և խնդիրներ բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ: Լավ այս ամիսների ընթացքում պարզ չդարձա՞վ որ գիտակցված մոտեցումը հանրության մի որոշակի զանգվածի մոտ չի գործում: Եթե գտնում եք լոքդաունի անհարժեշտություն կա, ապա ունեցեք բավարար քաղաքական կամք և վճռականություն՝ թեկուզ կարճ ժամանակով իրական և պարտադրված լոքդաունի անցնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: