Կորոնավիրուսի տարածումը Հայաստանում ոչ միայն չի թուլանում, այլ տարածման տեմպերն աճում են՝ չնայած այն փաստին, որ ՀՀ-ում դեռևս շարունակում է պահպանվել արտակարգ դրության ռեժիմը։

Այսպես՝ մարտ ամսին կատարվել է 3160 թեստավորում, որից, եթե չենք հաշվում կրկնակի թեստավորումներն, ապա մոտավոր 18,2 տոկոսը դրական է եղել՝ իրականում այս թիվն ավելի մեծ է՝ կրկնակի թեստավորումների հետ կապված։

Ապրիլ ամսին կատարվել է 18 905 թեստավորում, որից 1577-ն է դրական արդյունքով եղել՝ մոտ 8,3 տոկոսը։

Մայիսին կատարվել է 29 147 թեստավորում, որից 7344-ն է եղել դրական արդյունքով՝ այսինքն մոտ 25,1 տոկոսը։

Հունիսի 24-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 31 072 թեստավորում, որից 12 996-ը՝ մոտ 41,8 տոկոսը, եղել է դրական արդյունքով։

Կարող ենք արձանագրել, որ միայն ապրիլ ամսին է եղել կորոնավիրուսի տարածման տեմպի թուլացում, որից հետո մինչ օրս դիտարկվում է համաչափ աճ․ մենք դեռ չենք հասել պիկին։

Հ․Գ․ Ցուցադրական և շոշափելի արդյունք չտվող գործողոթյուններով և անգործությամբ կառավարությունը շարունակում է վտանգել հանրային առողջությունը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել