Մի քանի բանի համար ուրախ եմ.
Որքան էլ նսեմացնեն ու պիտակավորեն/վնգստացողներ և այլն/, որքան էլ ենթարկեն հեռախոսային և այլ հոգեբարոյական ճնշումների, ՀՀ-ում կան դատավորներ, ովքեր ծառայում են արդարադատությանն ու իրավունքի գերակայությանը, ովքեր հիմնավորում են, որ ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ օրենքները բարձր են օրվա քաղաքական պատվերներից:
Ունենք փաստաբաններ, որոնք մասնագիտական հիանալի որակներ են դրսևորում՝ նպաստելով Հայաստանում արդարադատության ինստիտուցիոնալ կայացմանը:
ՀՀ-ում տարիներ ընթացքում կերտվել է իրավական/օրենսդրական դաշտ, որը կարևոր հենք է մարդու իրավունքների պաշտպանության և պետականության կայացման համատեքստում:
Բոլոր ոլորտներում ունենք հրաշալի մասնագետներ, որոնց ներուժը չի օգտագործվում…
Մեր հանրության մեջ, այնուամենայնիվ, կա տեսակ, նույնիսկ, եթե՝ քիչ, որն ունի սկզբունքներ, արժանապատվություն և պատրաստ չէ ճկվել կեղծ արժեքների ու կեղծ հերոսների քամուց...
Այս ամենը հուսադրող է…
Մեր երկրում խմբագրելու, ծալք-ծալք մաքրելու շատ բան կա:
Երկրին իսկապես նոր որակի իշխանություն է հարկավոր, նոր բովանդակություն, առանց պոպուլիզմի, առանց կեղծ արժեքների, առանց ստի ու շանտաժների, առանց բաժանարարների, առանց ժողովրդի ձայնը կեղծելու, առանց ընտրակաշառքի, առանց ժողովրդի անունը շահարկելու, առանց դրականը զրոյացնելու, առանց վհուկների որսի, առանց քաղաքական հալածանքի…
Սա պիտի անել անցյալի դրական փորձը չմերժելով, համազգային ներուժի համախմբումով, ազգային ու պետական տեսլականով:
Մենք ունենք այդ ռեսուրսը…
Իսկ պատմությունը կարձանագրի նաև մյուսների՝ պատեհապաշտների մանրամասները…