Մի քանի օր է նկատում եմ, որ շատ օգտատերեր անում են հետևյալ գրառումը. Արդարությունը հաղթեց։
Ոչ, սիրելի ընկերներ, սխալվում եք, արդարության հաղթանակը մեկ կամ երկու դատական ակտերը չեն, արդարության հաղթանակն ազատության մեջ լինելն չէ, արդարության հաղթանակն իր գործը պատշաճ իրականացնող դատավորն չէ։
Իրական արդարության հաղթանակը դա քո երկրին տեր լինելն է, հողդ պաշտպանելն է և ամբողջ աշխարհին պայմաններդ թելադրելն է, իսկ դա հնարավոր է միմիայն ազգային գաղափարական համախմբման պարագայում։
Այսօր, ավելին քան երբեք, մենք մոտիկ ենք ազգային զարթոնքին։ Մեր ընտրած ճանապարհը վտանգավոր է և քարքարոտ, բայց միայն այդ ճանապարհն է մեզ տանում դեպի Արդարության հաղթանակ։
Մենք հինն ենք, մենք նորն ենք, ինչպես նաև ապագան։
Արդարության հաղթանակի արշավը թևակոխում է նոր էլ ավելի բարդ փուլ, որում հաղթելու մի ձև կա` համախբումը։
Բարի վերադարձ պարոն Նախագահ։