Մինասյանը էսօր իմ ամենացավոտ կետին խփեց՝ ադրբեջանցիներին նմանվելուն։ Երևի դուք մինչև վերջ չեք պատկերացնում էդ նմանությունները ու զուգահեռները բառամթերքի, գործողությունների ու մտածելակերպի մեջ։ Կարելի ա առանձին մեծ հոդված գրել էդ զուգահեռ հայելային պատկերի մասին, բայց ձեռքս չի գնում, որովհետև ենթագիտակցորեն չեմ ուզում դա ընդունել։ Չեմ ուզում ընդունել, որ էն երևույթները, որոնք տարիներ շարունակ մատնանշել ենք, ծաղրել ենք ու մեծամտաբար կարծել, որ մեզ մոտ դա անհնար ա, էսօր ես տեսնում եմ այստեղ։ Դեռ չգիտեմ, ինչ անել էդ նոր իրականության հետ, զուտ մանթոն եմ փորձում հաղթահարել ու զրոյից սկսելու ճանապարհ փնտրել։ Բայց էս չիբանը որ սենց բացվեց ու թարախը ցփնեց աջ ու ձախ, լավ էր, պետք էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել