Այսօր հունիսի 20֊ն է և այսօրը արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում նշվում է, որպես ինքնահռչակված Վահեի օր։

Ուզում եմ միասին հաշվենք, թե այս մեկ տարվա ընթացքում ինչքան գումար է ծախսվել պետական բյուջեից բացարձակապես գործ չանող, գրեթե աշխատանքի չգնացող, բարձրաստիճան պաշտոնյա Գրիգորյան Վահեի վրա։

Եւ ուրեմն, Սահմանադրական Դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի աշխատավարձը կազմում է շուրջ 793 680 դրամ, այսինքն այս մեկ տարվա ընթացքում Գրիգորյանը պետությունից որպես աշխատավարձ ստացել է 9 524 160 դրամ։
Դրանից զատ, ըստ Սահմանադրական Դատարանի պաշտոնական տեղեկագրի Վահե Գրիգորյանը պաշտոնավարման օրվանից մինչև փետրվար ամիսը 4 անգամ ստացել է պարգևավճար 1 746 096 դրամի չափով, այսինքն ընդհանուր առմամբ 6 984 384 դրամ պարգևավճար։
Ինչպես նաև Սահմանադրական Դատարանը Գրիգորյանին տրամադրել է HYUNDAI մակնիշի ծառայողական մեքենա 006 OS 01 պետհամարանիշով, որը այս ընթացքում վերանորոգվել է ՍԴ֊ի հաշվին, դրանից զատ Գրիգորյանին տրամադրվել է նաև 1180 լիտր բենզինի համար նախատեսված կտրոն։

Գրիգորյանը բացի այս ամենից նաև օգտվել է ՍԴ֊ի ընդհանուր կազմին տրվող պարգևատրումներից։ Սահմանադրական դատարանի պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների ֆոնդից Սահմանադրական դատարանի դատավորներին պարգևատրում է հատկացվել ամսական աշխատավարձի 30 տոկոսի չափով։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը 2019 թվականի հուլիսից մինչև նոյեմբեր ընկած հատվածում, ընդհանուր առմամբ, 5 անգամ պարգևատրում է ստացել՝ ընդհանուր 1 190 500 դրամի չափով։
Դրանից բացի, ըստ ՍԴ-ի՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին ՍԴ դատավորներին պարգևատրում հատկացվել է նաև սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով։ Եվ այս միջոցների հաշվին Վահե Գրիգորյանը 2 անգամ ստացել է պարգևատրում՝ 555 600 դրամի չափով, այսինքն ընդհանուր առմամբ 1 111 200 դրամ։

Այսքանից հետո ըստ ՍԴ֊ի տեղեկագրի Վահե Գրիգորյանին չեն հատկացվել պարգևատրումներ։

Եւ այսպես փորձենք միասին հաշվել Վահե Գրիգորյանի վրա անցած մեկ տարվա ընթացքում ծախված ամբողջ գումարը.

9 524 160 ֏
6 984 384 ֏
1 190 500 ֏
1 111 200 ֏

Եւ այսպես, Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի բարձրաստիճան պաշտոնյա, ով ուղիղ մեկ տարի ոչինչ չանելով ընդհանուր հաշվով ստացել է
18 810 244 դրամ, որը կազմում է մոտ 40 000 ամերիկյան դոլար։

ՀԳ
Վահե Գրիգորյանը համարվել ու համարվում է Լևոն Տեր֊Պետրոսյանի հովանավորյալը, ով չի ընդունում Հայաստանի Հանրապետության 4֊րդ նախագահին, չնայած որ հենց նախագահն է իրեն առաջադրել այս պաշտոնում։ Վահե Գրիգորյանը այն երևույթն է , ով ՀՔԾ պետի թելադրանքով կարող է գրել ցանկացած ցուցմունք։

Ճանաչենք մերօրյա պաշտոնյաներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել