Փաստացի, միայն ուղեղի հետ խնդիրներ ունեցողների համար կարող է պարզ չլինել, որ 5 տարի շարունակ նիկոլական «իրավապահները» գործ էին կարում Հրայր Թովմասյանի վրա, որպեսզի այսպիսի հատուկ կարծիքներ չլինեն: Հայրենիքը հանձնած, ՀՀ անկախությունն արդեն իսկ խժռած բանդայի համար այսպիսի պաշտոնական կարծիքները վտանգ են՝ պաշտոնական վտանգ, որովհետև այսպիսի կարծիքը պաշտոնական փաստաթուղթ է, որը ժամանակի ընթացքում քննության է առնվելու իրավական ու պատմագիտական տիրույթում:
Կասեք՝ ի՞նչ կապ ունի պատմությունը: Կապ ունի այնքանով, որքանով որ Նիկոլն էլ, Միրզոյան Արարատն էլ, Պապիկյան Սուրեն էլ լավ գիտեն (Ալենի մասին խոսելու իմաստ չկա. նա հասկանալու լուրջ խնդիրներ ունի), որ եթե լինչի կամ օրենքի դատաստանից կարող են փախչել ու մեկ այլ մայրցամաքում անձնագիր փոխելով, բեղ-մորուս ավելացնելով՝ քարշ տալ երկրային կյանքում իրենց գոյությունը, ապա պատմության դատաստանից չեն փախչելու՝ սերունդներով հանդերձ: Մելիք Ֆրանգյուլի գերեզմանը վկա:
Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ են արել. ինչպես են մսխել ու խժռել այն հազարավորների արյունը, որով ներկված էր հայկական զույգ հանրապետությունների սահմանները, ձևն ու բովանդակությունը: Գիտեն, որ չեն մարսել ու չեն մարսելու: Գիտեն, որ օտարերկրյա սվինները, որով իշխանության ունենալու պատրանք են ստեղծել, մի օր չեն լինելու, իսկ ինչպես ասում էր Թալեյրանը՝ սվիններն օգտակար են ամեն ինչում, բացի մի բանից՝ նրանց վրա չի կարելի նստել…
Կից նյութն այստեղ՝ ՍԴ-ի որևէ կազմ որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» ՀՀ անկախության մասին Հռչակագիրը. Թովմասյան
Կից նյութն այստեղ՝ ՍԴ-ի որևէ կազմ որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» ՀՀ անկախության մասին Հռչակագիրը. Թովմասյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/pfbid0o59xM5DfgfG19AyC9FwcWQZphZxqj2QfWnCf1DrthSRnugxysbSGiTUkmnnrBoDUl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել