Քաղաքականությունը դառնում է երեսպաշտություն, երբ դրանով զբաղվում են երեսպաշտները:
Քաղաքականությունը դառնում է անբարոյականություն, երբ դրանով զբաղվում են անբարոյականները:

Առայժմ, մենք պատերազմում ենք միմյանց դեմ բառերով, խոսքերով, մտքերով: Այո, առայժմ պատերազմում ենք վիրտուալ, բայց մեր մեջ կուտակված փոխադարձ անհամաձայնությունը շատ արագ վերածվում է անշրջելի ատելության միմյանց նկատմամբ: Մենք պատերազմում ենք ոտատակ տալով արժեք, սկզբունք, սրբություն: Մենք, այլևս հասնում ենք մի կետի որտեղ այդ պատերազմը սկսում է մեզ էներգիա և կենարար ուժ տալ՝ առաջացնելով կախում անտոգոնիզմից:

Մենք մոտենում ենք մի կետի, որտեղ պատերազմը միմյանց նկատմամբ կարող է դադարել կրել վիրտուալ բնույթ: Մենք մոտենում ենք մի կետի, որտեղ բարիկադավորումը զուտ տարանջատում չէ, այլ միմյանց ոչնչացնելու ուղիների փնտրտուք: Մենք մոտենում ենք հանրային կատակլիզմի:

Ես հատուկ եմ ասում «մենք» չմեղադրելով բարիկադներից որևէ մեկին՝ հույս ունենալով, որ այդ «մենք»-ի մեջ յուրաքանչյուրս կգիտակցենք մեր պատասխանատվության չափաբաժինը և կունենանք իմաստնություն՝ առավել ընկալելու բարիկադավորման վտանգները և բացառելով ատելության խոսքը, անընդունելի միտքը, ինչպես նաև այն ամեն մի վիրավորական բառը, որ կվերածվի փոխադարձ ոչնչացման իրական զենքի:

P.S. Մենք մոտենում ենք եզրագծին: Ես պացեֆիստ չեմ, առավելևս՝ խաղարար, բայց ինձ համար անբեկանելի է, որ հայ մարդիկ միմյանց հետ հաշտվելու և համերաշխվելու կարիք ունեն: Ոչինչ չի՛ ստացվի և ոչինչ չի՛ գնա առաջ, եթե փոխադարձ անտոգոնիզմը գերակայող հանրային փոխհարաբերման կուլտուրա մնա: Իսկ այդ անտոգոնիզմը քաղաքական ազդեցության գործիք դարձրած անհեռատես իշխանությունը դառնալու է այդ գործիքով առաջին խոցվածը:

P.S. Վեհ և առողջ մնացեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել