«Այդ պատճառով մենք հավատում ենք, որ SARS-CoV-2- ով վարակվելուց հետո մարդիկ, ամենայն հավանականությամբ, հակված չեն ունենալու երկարատև հակամարմիններ այս վիրուսի դեմ»,- ասվում է հրապարակման մեջ:
Հակամարմիններն արյան սպիտակուցներ են, դրանք չեզոքացնում են վիրուսներն ու այլ պաթոգենները, որոնք դրսից ընկնում են մարդու օրգանիզմի մեջ: Յուրաքանչյուր պաթոգենի համար օրգանիզմը ստեղծում է հատուկ հակամարմիններ, որոնք բուժումից հետո որոշ ժամանակ մնում են արյան մեջ: Դրանցից որոշները, մասնավորապես՝ իմունոգլոբուլիններ G-ն, ապրում են հատկապես երկար՝ մինչև 12 տարի:
Երկար կյանք ունեցող հակամարմինների բացակայությունը նշանակում է, որ նրանք, ովքեր հիվանդացել են COVID-19-ով, ավելի հավանական է, որ նորից վարակվեն, պնդում են ուսումնասիրության հեղինակները՝ Չինաստանի և ԱՄՆ-ի գիտնականները:
Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 26 հազար մարդ, որոնցից 1,5 հազարը եղել են կորոնավիրուսային վարակով հիվանդներ, շուրջ 1.6 հազարը՝ սովորական հիվանդներ, իսկ մնացածը՝ բժիշկներ և այլ բուժաշխատողներ: