Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը մշակել է Հունաստան և Հայաստան ներխուժման ծրագիր: Համապատասխան գաղտնի փաստաթուղթը հայտնաբերվել է 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին գործի նյութերում: Այս մասին գրում է Jerusalem Post-ը՝ հղում անելով շվեդական Nordic Monitor լրատվական կայքին:

Ասվում է, որ փաստաթղթերը PowerPoint ներկայացման մի մաս էին, որը ենթադրաբար պատրաստվել է Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից՝ ներքին պլանավորման համար:

«TSK Çakabey Harekât Planlama Direktifi» վերնագրով փաստաթուղթը թվագրվում է 2014 թվականի հունիսի 13-ին: Ըստ Nordic Monitor-ի զեկույցի, սա ենթադրում է, որ պլանը, հավանաբար, թարմացվել և ավարտվել է որոշ ավելի վաղ նախագծերի ուսումնասիրությունից հետո, և որ պլանը դեռ կարող է ակտիվ լինել:

Նույն փաստաթղթում ներառված է  նաև Հայաստան ներխուժելու պլանները։ Այս գործողությունը կրում է «TSK Altay Harekât Planlama Direktifi» անունը, որը թվագրվում է 2000 թվականի օգոստոսի 15-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել