Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ այս տարի ամբողջ աշխարհում գրիպի թեստավորման մասշտաբների կտրուկ անկում է նկատվել ՝ 2017-2019-ի համեմատ: Այս մասին, ինչպես հայտնում է Корреспондент-ը, հայտնի է դարձել  ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի ճեպազրույցի ժամանակ:

«Շատ երկրներում գրիպի դեպքերին հետևելը կա’մ դադարել է, կա’մ ժամանակավորապես հետաձգվել, COVID-19 համաճարակի պատճառով գրանցվել է գրիպի մասին տեղեկատվության փոխանակման կտրուկ անկում»,- ասել է նա:

Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ դա պայմանավորված է լաբորատորիաների գերծանրաբեռնվածությամբ՝ COVID-19-ի հետ կապված աշխատանքներով և կորոնավիրուսի դեմ պայքարի համար անձնակազմի վերաորակավորմամբ:

Covid-19-ի պատճառով տրանսպորտի աշխատանքի սահմանափակումները ևս խոչընդոտում են գրիպի դեմ պայքարին: Արդյունքում, գրիպի վիրուսով նմուշների առաքումը ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոններին այս տարի նվազել է 64% -ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել