Տիգրան Ուրիխանյան — Հարգելի պարեն դատախազ, ես էլ եմ եղել երկու տարի առաջ այն մարդկանցից մեկը, որ երկու տարի առաջ ձեզ հարցրել են Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրականացնելու առիթով միջնորդությամբ այստեղ ժամանելու հետ կապված։ […] Իհարկե, հանցագործը պիտի պատժվի, ով ուզում ա լինի, ինչ հացագործություն ուզում ա արած լինի, եթե ընտրակաշառք ա տրվել, տվողները պիտի պատժվեն, եթե վերցնողներ կան, այո՛, պիտի պատժվեն։ Բայց այստեղ լրիվ ուրիշ հարց կա․ էս հարցով համ ձեզ եմ ուզում դիմեմ: […] Կարող ա մինչև քվեարկենք, պատրաստվենք, գնանք քվեարկելու, մտածենք… Հանկարծ փոխվարչապետներից մեկը նամակ ուղարկի կամ գրություն, հետ վերցնի էս մարդը իր գրությունը։ Չի կարող գլխավոր դատախազը, իսկ մարդը երկրորդ անգամ էսօր պնդեց անձամբ, քաղաքական որոշում կայացնել։ Այսինքն՝ իր ասելով՝ օրենքը էն ժամանակ պահանջում էր Նիկոլ Փաշինյանին զրկել և քրեորեն հետապնդել, բայց ինքը չարեց դա, խախտեց օրենքը։ Հիմա ես առաջարկում եմ՝ եկեք դադարեցնենք էս գործընթացը, մեր հարգարժան սիրելի Արթուր Դավթյանը թող հրաժարական տա, մի ուրիշ դատախազ գա, բերի, սիրով քննենք, լսենք, զրկենք, դատենք, բոլորին պատժենք։ […] Հարգարժան պարոն Դավթյան, հիմա կանե՞ք։ Ոնց բռնեմ, քվեարկեմ, հետո Ձեզ մի փոխվարչապետ գրի, Դուք հանկարծ հետ վերցնեք։
[Լռություն]
Արթուր Դավթյան — Ինչը կանե՞ք։ Էնքա՜ն բան կանեմ։ Բայց ինչ կանեմ, օրենքով կանեմ, պարոն Ուրիխանյան։ Իսկ ցավում եմ, որ Դուք էս Ձեր մեջբերած գործընթացի պարզաբանումները կարդացել եք ու, կներեք, չեք հասկացել։
Տիգրան Ուրիխանյան — Ասում եմ՝ ասում եք․ «Փոխվարչապետը գրել ա, դադարեցրել եմ միջնորդությունս»։ Հիմա օրենքո՞վ եք դադարեցրել, կամ դադարեցնելու ընթացակարգ տենց ունեիք, թե՞ փոխվարչապետի գրությամբ։ Հիմա քաղաքական որոշո՞ւմ եք կայացրել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հանցագո՞րծ էր էն ժամանակ, թե՞ հանցագործ չէր։ […] Ես չեմ է հիմա քննարկում՝ հարցը ճիշտ ա, թե չէ։ Էդ հետո կքննարկենք։ Հեսա ելույթներ են լինելու և այլն։ Մեղավորները պատժվում են, անմեղները՝ արդարացվում։ Բայց դուք մի անգամ արդեն հետ եք կանգնել։ Հիմա ես ձեզ առաջարկում եմ հարցով չանել դա, թող ուրիշը բերի։ Ուրիշը բերի՝ շարունակենք։
Արթուր Դավթյան — Ձեր ասած կամ Ձեր կանխատեսումների համաձայն՝ ցանկացած պահի Ձեզ հետ կխոսեմ նույն կերպ։ [ՀԸ՞Ն:)]
Занавес! Բոլորին բարի օր։