Եկեք շարադրենք ընդդիմության պահանջները։
1. Արցախի հարցում ներկայիս իշխանության կործանարար բանակցությունների դադարեցում,
2. Երկրի կառավարման բոլոր ոլորտները ձախողած կառավարության հրաժարական։
Այն կառավարության հրաժարականը, ում օրոք աննախադեպ աճել են թե` սպանությունները, թե` թալանը և թե ճանապարհային պատահարները։
Այն կառավարության հրաժարականն, որի անգործության պատճառով թագավարակից արդեն 200-ից ավել մարդ է մահացել։ Այն կառավարության հրաժարականն, որի բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տանում են դեպի տնտեսական քաոս,
3. Երկի դատաիրավական համակարգը կազմաքանդող իշխանության հեռացում,
4. Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները անհասկանալի և անընդունելի փուլի բերած իշխանության հեռացում,
5. Պետական բյուջեն ջանասիրաբար մսխող և թալանող իշխանության հեռացում,
6. Հայ Ժողովրդին լկտիաբար և ստորաբար խաբած իշխանության հեռացում։
Դե հիմա դուք ինձ ասեք, ո՞ր տոկոսային խմբում եք, Միքայել Պողոսյանի պեսների "96%"-ում, թե՞ վերը նշվածը պահանջողների "4%"-ում։
Իրականության մեջ տոկոսային հարաբերակցությունը արդեն վաղուց փոխվել է, և իշխանությունը մնացել է միայնակ։ Մնացած ամեն ինչը լիրիկա է...