Միանգամից գամ վերջից: Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը: Սա կլինի ամենապրագմատիկ և միակ ճիշտ որոշումը:
Սակայն քանի նման ընտրության առջև մեզ չեն կանգնեցրել, մենք պետք է բոլորի հետ հարաբերություններ ունենանք ճիշտ այնպես, ինչպես Իրանը ունի սերտ հարաբերություններ Բաքվի հետ, և ինչպես Մոսկվան ունի սերտ հարաբերություններ Անկարայի հետ:
Լրիվ այլ հարց է պրագմատիկ և խոհեմ արտաքին քաղաքականության վարումը, որը հիմնականում լինում է գործող իշխանությունների բացառիկ իրավունքը և/կամ տապալումը:
Ինչ վերաբերում է Թեհրանում տեղի ունեցած ակցիային, ապա կարծում եմ՝ դա մեր իշխանության թերացումն է եղել, որ ճիշտ չենք աշխատել մեր իրանցի բարեկամների հետ` ներկայացնելու Թել Ավիվում ռեզիդենտ դեսպան ունենալու անհրաժեշտությունը:
Հա, մի բան էլ. բիոլաբորատորիաները բացեք նաև Իրանի մասնագետների համար: