Ինչպես պատրաստել ծիրանաջեմով և չրերով կեքս

Ծիրանի ջեմը սոդայի և խնձորի քացախի հետ խառնում ենք և մի քանի րոպե հանգիստ թողնում։ Բաժակի մեջ լցնում ենք սև թեյը վրան ավելացնում ենք եռման ջուրը և թողնում ենք, որ թրմվի 10-15 րոպե: Ապա ջեմային զանգվածին ավելացնում ենք բուսայուղը, վանիլինը և խառնում ենք։ Ավելացնում ենք օսլան, նուշի ալյուրը 40 գ և մնացած ալյուրն ու թեյը։ Չիրը մանր կտրատում ենք, ավելացնում խմորի մեջ և զգուշորեն խառնում։ Ստաղված խմորը լցնում ենք կեքսի համար նախատեսված ուղղանկյունաձև ձևամանի մեջ, վրան ենք լցնում նուշն ու մոտ 1 ժամով տեղափոխում ենք մինչև 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թողնում ենք, որ կեքսը սառչի, ապա վրան շաքարի փոշի ենք ցանում և մատուցում: Որպեսզի ամեն ինչ լավ ստացվի, ճիշտ կլինի բոլոր բաղադրիչները գրամներով չափենք և ճիշտ չափաբաժիններով լցնենք:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ծիրանաջեմով և չրերով կեքս

ջեմ  ջեմ - 200 մլ

սոդա  սոդա - 1 թեյի գդալ

քացախ  քացախ - 1 ճաշի գդալ

ձեթ  ձեթ - 100 մլ

ալյուր  ալյուր - 40 գրամ

օսլա  օսլա - 70 գրամ

ալյուր  ալյուր - 100 գրամ

տաք թեյ  տաք թեյ - 100 գրամ

ջուր  ջուր - 100 մլ

սալորի չիր  սալորի չիր - 200 գրամ

նուշ  նուշ - 100 գրամ

վանիլ  վանիլ - 5 գրամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել