Shantnews.am-ը գրում է․
Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը ձեռք է բերել նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը: Այս մասին հայտնում է Sotheby’s Life- ի Telegram-ալիքը:
Նկարի արժեքը կազմել է 120 միլիոն դոլար: Նշվում է, որ Աբրամովիչը գնել է կտավների գոյություն ունեցող չորս տարբերակներից մեկը, որ միակն է մասնավոր հավաքածուի մեջ:
«Ճիչը»-ն Էդվարդ Մունկի նկարների շարք է, որը ստեղծվել է 1893-1910 թվականների միջև: Նկարներում պատկերված է ճչացող մարդկային կերպարանք՝ կարմիր երկնքի ֆոնին: Այն համարվում է էքսպրեսիոնիզմի խորհրդանիշը և XX դարի արվեստի կարևոր գործերից մեկը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Աբրամովիչը 65 միլիոն դոլարով գնել էր Իսրայելի ամենաթանկ վիլլան:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/697259.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել