«Վերցրե՛ք այնպիսի երիտասարդ տղամարդու, նախընտրելի է՝ կարմրահեր, մարմնի մնացորդներ, որը մահացել է ոչ թե որևէ հիվանդության պատճառով, այլ սպանվել է: Մի քանի ժամ այդ մնացորդները թողեք մաքուր օդի տակ, այնուհետև կտրատեք այն մասերի և ավելացրեք զմուռսի փոշի, ալոե: Ստացված զանգվածը թաթախե՛ք գինու սպիրտի և տերպենտինի մեջ»:
Սա մոլագար-ալքիմիկոսի մասին ֆիլմի սցենարից հատված չէ, այլ պարզապես 1691 թ. հայտնի շագանակագույն ներկի պատրաստման բաղադրատոմս Ուիլյամ Սելմոնից: Վերջինս ինքն իրեն հպարտորեն համարում էր բժիշկ և ֆիզիկայի պրոֆեսոր, չնայած որ ժամանակակիցները նրան մեղադրում էին շառլատանության մեջ: Պարոն Սելմոնը հատուկ համակրանք էր տածում աստղագիտության, ալքիմիայի և մարդկանց վրա փորձեր կատարելու հանդեպ:
Սկզբում նշված բաղադրատոմսը «մումիա» կոչվող ներկինն է: Խառնուրդը, որում երևում էին մանրացրած ոսկրերը, և որից սխտորի ու ամոնիակի արտասովոր հոտ էր գալիս, հեշտ էր օգտագործվում՝ քսվում էր մածուկի նման, չէր ենթարկվում աղտոտ օդի բացասական ազդեցությանը: Ամեն դեպքում՝ այսպես էր բնութագրում «մումիա» ներկը բրիտանացի քիմիկոս և գույների ուսումնասիրող Ջորջ Ֆիլդը:
1712 թ. Փարիզում բացվեց նկարիչների համար անհրաժեշտ պարագաների կրպակ, որը կատակով անվանում էին «a la Momie»: Կռահեք՝ ինչ էին այնտեղ վաճառում:
Ինչպես նկատում եք՝ 18-19-րդ դարերում եվրոպացիները բացարձակապես անհանդուրժող էին և բարոյական երկընտրանքներից չէին խուսափում: Չնայած՝ ոչ բոլորը: Նկարիչներից մեկը, որն իմացավ, թե ինչից է պատրաստված իր ձեռքում գտնվող ներկը, անգամ դրա համար «թաղում» կազմակերպեց: Նկարչի անունը Էդվարդ Բյորն Ջոնս էր, իսկ նրա կնոջ զարմիկինը՝ Ռեդյարդ Քիլինգ: Հենց վերջինս է այս պատմությունը հանրայնացրել:
Այսօր «մումիան» կարմրաշագանակագույն հազարավոր երկաթաօքսիդային ներկերից մեկն է: Որոշ արտադրողներ շարունակում են ներկը հենց «մումիա» անունով կոչել, որոշները՝ խուսափում են դրանից: