Այս պատմությունն, անկասկած, կարելի է դետեկտիվ համարել: Խոսքը գնում է մի կտավի ստեղծման մասին, որը բոլորին հայտնի է «Ոսկե Ադել» անվանմամբ:
Հրեական իմաստություն
Ամեն ինչ սկսվեց 1904 թ., երբ ավստրիացի շաքարավազի մագնատ Ֆերդինանտ Բլոխ-Բաուերը տարատեսակ աղբյուրներից տեղեկացավ կնոջ անհավատարմության մասին: Վիեննայի գրեթե բոլոր անկյուններում շշնջում էին միլիարդատիրոջ կնոջ և պահանջված նկարիչ Գուստավ Կլիմտի սիրավեպի մասին:
Բլոխ-Բաուերը ծագմամբ հրեա էր, և, բնականաբար, շատ իմաստուն մարդ: Նա չէր պատրաստվում խանդի տեսարան ստեղծել: Տղամարդը որոշեց խորամանկությամբ բաժանել անհավատարիմ կնոջն ու նկարչին:
Սիրուց մինչև ատելություն մեկ դիմանկար է
Շաքարավազի մագնատը Գուստավին պատվիրեց իր կնոջ դիմանկարն անել՝ դրա դիմաց առաջարկելով ավելի քան բարձր հոնորար, որից Կլիմտը հրաժարվել չէր կարող: Կողմերի միջև պայմանագի կնքվեց, ըստ որի՝ նկարիչը պետք է մեծ տուգանք վճարեր, եթե ինչ-որ պատճառով հրաժարվեր կատարել աշխատանքը կամ այն ավարտին հասցնել: Ֆերդինանտն ամեն ինչ պլանավորել էր ամենայն մանրամասնությամբ. ըստ նրա ծրագրի՝ ամեն օր միմյանց հետ շփվելով՝ սիրահարերը կդադարեին լեզու գտնել, և կմարեին նրանց բոլոր զգացմունքները:
Կլիմտի կողմից կատարված յուրաքանչյուր էսքիզ Ֆերդինանտը մերժում էր և անհաջող համարում՝ պահանջելով նորը կատարել: Այդպես շարունակվեց տարիներ: Նկարիչը չէր կարող հրաժարվել աշխատանքը կատարելուց, քանի որ այդ դեպքում ինքը պետք է խոշոր գումար վճարեր: Ամեն անգամ Կլիմտին թվում էր, թե Ադելի էսքիզը կատարյալ է ստացվել, սակայն վերջինիս ամուսինը շարունակում էր մերժել վարպետի բոլոր աշխատանքները:
Չորս տարի անց դիմանկարը պատրաստ էր: Այդ ժամանակահատվածում նկարիչն ու բնորդուհին հասցրել էին ատել միմյանց: Ֆերդինանտի գաղափարը լիովին իրագործվեց:
«Ոսկե Ադելի» փշոտ ուղին
1918 թ. նկարիչը մահացավ: Սիրուհին նրանից հետո ապրեց ևս յոթ տարի և մահից հետո հրահանգեց, որ իր դիմանկարն ու մի քանի այլ պատկերներ փոխանցվեն Բելդևերի թանգարան, որտեղ էլ դրանք գտնվեցին այնքան ժամանակ, մինչև որ Ավստրիան մտավ նացիստական Գերմանիայի կազմի մեջ: Քանի որ բնորդուհին ու հեղինակը հրեական ծագում ունեին, կտավը չհայտնվեց Հիտլերի անձնական հավաքածուում, սակայն չոչնչացվեց:
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո «Ոսկե Ադելը» նորից հայտնվեց Բելվեդերի թանգարանում և այնտեղ կգտնվեր մինչ օրս, եթե չհայտնաբերվեր շաքարավազի մագնատի կտակը, ըստ որի՝ նրա ողջ կարողությունն անցնում էր զարմիկներին: Ողջ էր մնացել միայն Մարիա Ալթմանը, ով փախել էր ԱՄՆ և հիմնվել այնտեղ: Դատական գործընթացները շարունակվեցին տարիներ, և արդյունքում Մարիային հասավ Կլիմտի յոթ կտավ, որոնց թվում էր նաև «Ոսկե Ադելը»: Իհարկե, Ավստրիայի իշխանությունները դեմ էին այս որոշմանը, սակայն միջազգային դատարանի որոշման դեմ անզոր էին: Այսօր Վիեննայի բնակիչները և յուրաքանչյուր այլ ոք կարող է բավարարվել ու հիանալ միայն աղջկա դիմանկարով ոսկե հուշարձաններով: