Հիմա լուրջ հարց, ցանկալի է բժիշկ ընկերներիս։
Արդյո՞ք մշտապես դիմակ կրելը վտանգավոր չէ առողջության համար, անգամ երբ մենակ ես բացօթյա տարածքում։
Ես իմ ոչ բժշկական կրթությամբ գուցե և սխալվում եմ, բայց գտնում եմ, որ արտաշնչած ածխաթթու գազը կրկին ու կրկին շնչելը կարող է էլ ավելի լուրջ խնդիրների բերել։
Ես արդեն 3 ամիս է՝ կրում եմ դիմակ՝ խանութներում, մեքենայում, երբ ինձ հետ են նույն բնակարանում չապրող մարդիկ, դրսում, երբ մարդկանց խումբ եմ նկատում, և դա տրամաբանական է։
Հիմա հարց․ մենակ կամ երեխայի հետ այգում զբոսնելիս, որտեղ մարդ չկա, իսկ երեխային անհրաժեշտ է մաքուր օդ, սեփական մեքենայի ղեկին, որտեղ մենակ եմ, դիմակի իմաստը ո՞րն է։
Օրինակները շատ են՝ սպորտով զբաղվելը, սիրողական ձկնորսությունը, այգում, անտառում առողջական պարտադիր զբոսանքը, ընտանիքով՝ 4-5 հոգով գետի ափին մեկուսացված ամառային հանգիստը և այլն։
Եթե պարտադրանքը 15-20 օրվա համար լիներ, ես հարցեր չէի հնչեցնի, բայց սա կարող է տևել ամիսներ։
Հարցեր չէի հնչեցնի, եթե տեսնեինք կարանտինային միջոցառումների համալիր ծրագիր՝ հանրային վայրերի համատարած ախտահանում, լայն թեստավորում, կոնտակտային շրջանակների հանդեպ խիստ վերահսկողություն։
Ցավոք, այսօր համավարակի դեմ պայքարելու համար գործում է ՄԻԱՅՆ դիմակ կրելու պարտադրանքը։
Խնդրում եմ պատասխանել, իրո՞ք անվտանգ է մշտապես դիմակ կրելը...
Հ.Գ. Կուզեի հավատալ, որ պարետատունը խորհրդակցել է մասնագետների հետ։ Կուզեի հավատալ, որ սա կօգնի մեզ կանգնեցնել օր օրի ահագնացող աղետը։