Tert.am-ը գրում է․

Non-stop ռեժիմով հանրությանը դիմող վարչապետը մի շատ կարևոր ձևակերպում արեց. սա միայն առողջապահական խնդիր չէ։ Եվ դա իսկապես այդպես է։

Սա կառավարման ճգնաժամ է։ 2018-ից երկրի կառավարումը բացառապես մեկ մարդու վրա էր կառուցված։ Պետական ինստիտուտները համառորեն արժեզրկվում էին։ Պետական ինստիտուտները համառորեն փոխարինվում էին մեկ մարդու ցանկություններով։ Նա էր դատավորը, դատախազը, աշխարհիկ և հոգևոր առաջնորդը, կառավարությունը, Ազգային ժողովը, բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն։ Վերջին փուլում արդեն՝ բժիշկը, վարակաբանը, պարետը, իր սեփական խոսնակը։

Սա հանդարտ ընթացքի դեպքում կարող էր ավելի երկար շարունակվել։ Արտակարգ պայմաններում, երբ համաճարակն ամեն օր թակում է հազարավոր մարդկանց դռները, հանկարծ պարզ դարձավ, որ ժողովուրդը չի լսում երկրի «միակի» կոչերը, հորդորները։ Ժողովուրդն անտեսում է վարչապետի ասածները, եթե նույնիսկ նա 24 ժամ շարունակ ասի նույն բանը, և եթե նույնիսկ այդ ասածի մեջ ճշմարտություն կա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել