Antifake.am-ը գրում է․
Երեկ՝ հունիսի 2-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է ֆեյսբուքյան օգտատերերին և խնդրել հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել եւ ուղարկել իր ֆեյսբուքյան էջին՝ «հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց», - նշել է վարչապետը։
Կարճ ժամանակ անց նա իր ֆեյսբուքյան էջում սկսել է հրապարակել օգտատերերի ուղարկած նկարները՝ առանց ստուգելու դրանց իսկությունը։ Արդյունքում վարչապետը հրապարակել է մի խնջույքի տեսանյութ՝ նկարված հունվարի 8-ին և վերահրապարակված վերջին օրերին գովազդի նպատակով, մի ընտանեկան տեսանյութ, որոնք երկուսն էլ հեռացրել է իր էջից որոշ ժամանակ անց, և այլ լուսանկարներ ու տեսանյութեր։
Փաշինյանի այս կոչը, ինչպես նաև չտուգված տեսանյութերի հրապարակումը ծաղրի առարկա է դարձել Ֆեյսբուքում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։