«Պարոն վարչապետ, այս խախտումն էլ հրապարակեք». Համացանցը ծաղրում է Փաշինյանին


12:57 , 3 հունիս, 2020

Antifake.am-ը գրում է․

Երեկ՝ հունիսի 2-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է ֆեյսբուքյան օգտատերերին և խնդրել հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել եւ ուղարկել իր ֆեյսբուքյան էջին՝ «հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց», - նշել է վարչապետը։

Կարճ ժամանակ անց նա իր ֆեյսբուքյան էջում սկսել է հրապարակել օգտատերերի ուղարկած նկարները՝ առանց ստուգելու դրանց իսկությունը։ Արդյունքում վարչապետը հրապարակել է մի խնջույքի տեսանյութ՝ նկարված հունվարի 8-ին և վերահրապարակված վերջին օրերին գովազդի նպատակով, մի ընտանեկան տեսանյութ, որոնք երկուսն էլ հեռացրել է իր էջից որոշ ժամանակ անց, և այլ լուսանկարներ ու տեսանյութեր։

Փաշինյանի այս կոչը, ինչպես նաև չտուգված տեսանյութերի հրապարակումը ծաղրի առարկա է դարձել Ֆեյսբուքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։