Ադրբեջանական իշխանությունների ագրեսիվ քաղաքականությունը հասել է այնպիսի կետի, որ վերջիններս հատելով բոլոր կարմիր գծերը, տարբեր մակարդակներով արդեն որերորդ օրն է շարունակաբար նոր ու "աննախադեպ" սպառնալիքներ են հնչեցնում Ղարաբաղյան հարցն ուժի միջոցով լուծելու մասին։

Հարց՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն լսո՞ւմ, թե՞ չեն ցանկանում լսել Ադրբեջանի այդ բացահայտ սպառնալիքները։ Որտե՞ղ է նման իրավիճակների համար նախատեսված նրանց հայտարարությունը։
Արդյոք ժամանակը չէ՞ սահմանին վերսկսել մշտադիտարկման աշխատանքները։

Հ.Գ. Դե մեր արտգործնախարարության հայտարարության մասին էլ չեմ ասում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել