Ադրբեջանական իշխանությունները, հատելով բոլոր կարմիր գծերը, սպառնալիքներ են հնչեցնում Ղարաբաղյան հարցն ուժի միջոցով լուծելու մասին


20:55 , 31 մայիս, 2020

Ադրբեջանական իշխանությունների ագրեսիվ քաղաքականությունը հասել է այնպիսի կետի, որ վերջիններս հատելով բոլոր կարմիր գծերը, տարբեր մակարդակներով արդեն որերորդ օրն է շարունակաբար նոր ու "աննախադեպ" սպառնալիքներ են հնչեցնում Ղարաբաղյան հարցն ուժի միջոցով լուծելու մասին։

Հարց՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն լսո՞ւմ, թե՞ չեն ցանկանում լսել Ադրբեջանի այդ բացահայտ սպառնալիքները։ Որտե՞ղ է նման իրավիճակների համար նախատեսված նրանց հայտարարությունը։
Արդյոք ժամանակը չէ՞ սահմանին վերսկսել մշտադիտարկման աշխատանքները։

Հ.Գ. Դե մեր արտգործնախարարության հայտարարության մասին էլ չեմ ասում...