Հիշեցի մի հին պատմություն, երբ մոտավորոպես 25 տարի առաջ մի տեղ հավաքված՝ որքան հիշում եմ խմբագրության «բեսեդկայում» էր, զրուցում էինք, խմում, վիճում։ Նիկոլը, որ դեռ երիտասարդ լրագրող էր, պատմում էր ինչ-որ ծրագրի մասին, որով կարելի էր փրկել Հայաստանը։ Մեր ընկեր վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանը իր բարի ժպիտով ժպտաց ոգեւորության վրա ու խորհուրդ տվեց․ «Նիկոլ, պետք չի փրկել հայ ժողովրդին, պետք չի փորձել փրկել հայրենիքը։ Փորձիր փրկել մի մարդու, մի կոնկրետ մարդու, անուն-ազգանունով մարդու։ Վերացական հայրենիքը փրկել ավելի հեշտ է։»
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3196482917079477
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել