Ինչպես պատրաստել իտալական օմլետ

Հարիչի թասի մեջ ջարդել ձվերը, աղ անել, թեթևակի հարել, ապա ավելացնել 60 մլ կաթը, ալյուրը, քերած պարմեզան պանիրը, շարունակել հարել 2-3 րոպե: Պահածոյացված սունկը ջրքամել: Տապակի մեջ կարագ հալեցնել, բարակ շերտատած սոխը տապակել՝ մինչև այն թափանցիկ դառնա, ավելացնել ջրքամած սնկի զանգվածը, տապակել մոտ 5 րոպե: Մեկ այլ տապակի մեջ բուսայուղ տաքացնել, ձվով զանգվածից 2 օմլետ պատրաստել: Սնկի զանգվածին մի քիչ կաթ ավելացնել, համեմել աղ ու պղպեղով, ավելացնել հալեցրած պանիրը, կտրտած մաղադանոսը, կրակն անջատել, թողնել պանիրը հալվի: Պատրաստի օմլետը դնել մատուցվող ափսեի մեջ, մի կեսին սնկով խճողակ դնել, մյուս կեսը վրա բերել, զարդարել կանաչու տերևով. Մատուցել տաք:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք իտալական օմլետ

ձու  ձու - 4 հատ

պանիր  պանիր - 100 գրամ

սոխ  սոխ - 1 գլուխ

մաղադանոս  մաղադանոս - 0.5 փունջ

կարագ  կարագ - 20 գրամ

ձեթ  ձեթ - 2 ճաշի գդալ

ալյուր  ալյուր - 2 ճաշի գդալ

կաթ  կաթ - 100 մլ

պահածոյացված սունկ  պահածոյացված սունկ - 200 գրամ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել