ՏՄՊՊՀ ղեկավարն ԱԺ-ում ունեցած զեկույցի ժամանակ, խոսելով հակամրցակցային գործողությունների մասին, նշել է, որ հանձնաժողովի աշխատանքը գնահատելու համար որպես չափանիշ են վերցրել համաշխարհային տնտեսական ֆորումի չափանիշները և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ազդեցության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը, որը հարևան երկրների համեմատ բարելավված դիրք է։

Խնդրի մանրամասների մեջ երևի թե չարժե անգամ խորանալ, քանի որ բուն էությունը արդյունավետության չափորոշիչներում ոչ թե ներքին բավարարվածությունն է, այլ տարածաշրջանի երկրների հետ համեմատությունը:

Գոնե վերջին օրերին այդ համեմատությունների մեզ համար ողբալի, իսկ իրականում՝ զավեշտալի հետևանքների բախվեցինք:

Ի դեպ, տարածաշրջանի երկրների հետ համեմատության մասին. «Գազպրոմի» և Վրաստանի միջև գազի գինը մոտ 15 տոկոսով նվազեցնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել