Բաց նամակ
Ուրեմն էկեք խնդրին նայենք ներսից։
Ես ու մայրս գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ամբողջ անձնակազմը կաշվից դուրս է գալիս մարդկանց օգնելու համար, բայց խոսքը բուժքույրերի, մասին է, որոնք ի վիճակի չեն քայլելու ,այնքան ծանրաբեռնված է նրանց աշխատանքը և այնքան ցածր է նրանց աշխատավարձը, որ ափսոսում են կես հերթափոխով աշխատել։ Բազմիցս բարձրացվել է հիվանդանոցի կողմից այս հարցը, ինչին լուծում չի ստացվել։ Հարցս ուղղում եմ ՀՀ առողջապահության նախարարություն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Ararat Mirzoyan Arsen Torosyan Դուք կարծում եք բյուջեն այնքան սուղ է , որ ամեն հարկում մեկ բուժքույր ու մեկ մայրապետ պետք է աշխատի ? Թթվածնային սարքերը էնքան քիչ են, որ բժիշկները սարքը հերթով հիվանդների մոտով տանում բերում են, որ մարդիկ թթվածին ունենան։ Չունեք գումարներ(բացի ձեր հավելավճարներից) ,որ հիվանդանոցն էս վիճակում լինի? Ըստ ձեզ մեկ բուժքույրով, մայրապետով, ու քիչ թթվածին սարքերով- համաճարակ կհաղթահարեք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել