Ամբողջությամբ բնական է, որ ՍԴ-ն ցրելու, ապա սեփական դատավորներով անձնական ՍԴ ձևավորելու օրինական ճանապարհ պարզապես գոյություն չունի։ Բնական է, քանի որ նման բան պարզապես չպետք է լինի։ ՍԴ-ն պետք է ձևավորվի տարբեր ժամանակներում, տարբեր իշխանությունների օրոք, իշխանության տարբեր մարմինների առաջարկով ընտրված տարբեր դատավորներից։
Օրենքի ոտնահարմամբ այդ «գերնպատակին» հասնելու ուղիները միմյանցից տարբերվում են միայն մի բանով` հետագայում պատիժ նշանակելիս ընտրված ուղուց կախված են նաև դատարանները գնահատելու արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանն, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները։
Բայց ամեն դեպքում մի խնդրանք․ արեք էլի այդ հակասահմանադրական հանրաքվեն, արեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել