Ադրբեջանի ԱԳՆ-ի ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարությանը մեր ԱԳՆ-ից դեռևս չկա որևէ արձագանք:
Չկա նաև որևէ արձագանք, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Այսինքն՝ այս իմաստով էլ չկա օպերատիվ աշխատանք (կամ առնվազն արդյունավետ օպերատիվ աշխատանք) մեր ԱԳՆ-ի կողմից:
Կարիք կա՞ արդյոք բացատրելու, որ անչափ կարևոր է ոչ միայն արձագանքների առկայությունը (գոնե հուսանք՝ վաղը), այլ նաև դրանց արագությունը: Արագությունն այս դեպքում ուղղակիորեն կապված է Ադրբեջանի առկա և սպասելի լկտիության աստիճանի հետ և ոչ միայն…
Առաջանում է շատ բնական հարց՝ մեր արտգործնախարարն արդեն հրաժարակա՞ն է տվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.bekaryan/posts/566420154283845
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել