Այսօր տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկրում գործում են երկակի ստանդարտներ։ ՄՌՈՒ֊ի դիմաց կանգնած քաղաքացիներից որևէ մեկը բերման չենթարկվեց, այնինչ ինչպես տեսնում եք, քանակական առումով զգալի անգամ գերազանցում էին, իսկ «Ադեկվադ» միաբանության անդամների դեպքում գործեց այդ կանոնը, որը միանշանակ խոսում է երկրում առկա ընտրովի արդարադատության մասին։ Այս իշխանությունը, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանն արագ տեմպերով ապամիֆականացնում է մարդկանց ենթագիտակցության մեջ եղած այն պատկերացումները, որ օրենքը գործում է բոլորի համար, և արագացված տեմպերով գնում է քաղաքական ինքնասպանության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել