ՄՌՈՒ֊ի դիմաց կանգնած քաղաքացիներից որևէ մեկը բերման չենթարկվեց, այնինչ քանակական առումով զգալի անգամ գերազանցում էին «Ադեկվադ» միաբանության անդամներին


17:48 , 20 մայիս, 2020
Այսօր տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկրում գործում են երկակի ստանդարտներ։ ՄՌՈՒ֊ի դիմաց կանգնած քաղաքացիներից որևէ մեկը բերման չենթարկվեց, այնինչ ինչպես տեսնում եք, քանակական առումով զգալի անգամ գերազանցում էին, իսկ «Ադեկվադ» միաբանության անդամների դեպքում գործեց այդ կանոնը, որը միանշանակ խոսում է երկրում առկա ընտրովի արդարադատության մասին։ Այս իշխանությունը, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանն արագ տեմպերով ապամիֆականացնում է մարդկանց ենթագիտակցության մեջ եղած այն պատկերացումները, որ օրենքը գործում է բոլորի համար, և արագացված տեմպերով գնում է քաղաքական ինքնասպանության։