Ըստ Առողջապահության նախարարի նոր հաղորդագրության՝ մի քանի օրից անախտանիշ վարակակիրները չեն պահվելու հիվանդանոցներում, այլ իրենց տներում ինքնամեկուսացվելու են:
Ասեմ, որ սա բերելու է համաճարակի կտրուկ ակտիվացման, որը սպասելի է, ավելին՝ անխուսափելի: Սրան հաջորդող 2-3 շաբաթները լինելու են ամենից ծանրաբեռնվածը, որից հետո վարակը սկսելու է օրեցօր մարել:
Ընդունում եմ, որ սա ծանր ու պատասխանատու որոշում է:
Որպես բժիշկ՝ ողջունում եմ այս դժվար, բայց անխուսափելի ռազմավարությունը ու կիսում եմ այս քայլի պատասխանատվությունը որոշումը կայացնողների հետ:
Առաջն Աստված, իմ աթեիստ նախարար:
Իսկ դուք, սիրելիներս, հեռու մնացեք տարեցներից ու քրոնիկական հիվանդություն ունեցողներից: Ընդամենը 2 շաբաթ: Դժվար ու պատասխանատու 2 շաբաթ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.manasyan/posts/3541090975904425
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել