Այս ապիկարներն իրենց իշխանությունը պահպանելու համար` կորոնավիրուսի մասին այնքան հակասական ելույթներ ունեցան, նաև փորձելով թաքցնել իրենց անկարողությունը, որ այլևս և վերջնականապես իրավիճակը դուրս է եկել իրենց վերահսկողությունից, և ամեն բան թողնված է քաղաքացիների իրավագիտակցության վրա։ Ասենք դա աբսուրդ է, հանրության վրա հույս չի կարելի դնել, քանի որ մարդիկ այդ վիրուսի մասին ամենաբարձր մակարդակով այնքան աբսուրդի հասնող, իրար հակասող ելույթներ են լսել, որ մեխանիկորեն չեն հասկացել, թե վիրուսն ինքն իրենից ինչ է ներկայացնում, և որքան է դրա վտանգավորության աստիճանը։ Դրա համար զուտ կարող եք հետևել, թե աշխարհում ինչ իրավիճակ է, որքան մարդ է դրանից վարակվել և մահացել։ Սա այն դեպքն է, երբ բժիշկներն օր ու գիշեր պայքարում են վարակի դեմ, բայց իշխանությունների տկար կառավարման արդյունքում` դա անվերջանալի գործընթացի կարող է վերածվել և Թորոսյան Արսենի իբր ենթադրությունները ցավոք կարող են իրականություն դառնալ..
Պահը հասունացել է, որ իշխանության մոլի ֆանատներն էլ հասկանան, որ այսօրվա կառավարությունը կործանարար հետևանքների կարող է հանգեցնել և ուղղակի պետք չէ սրանց սատարել, իսկ եթե չհասկանան, մեղքն իրանից վիզ։ Իմ հարազատի, ընկերոջ, հարևանի, նաև իմ առողջությանը կամ կյանքին վտանգ հասցնելու գլխավոր մեղավորը լինելու է գործող իշխանությունը, քանի որ տապալեցին անտեսանելի թշնամու դեմ պայքարը։ Իսկ իրենց աջակիցները ևս` մասամբ և ոչ ուղղակի մեղավորության բաժին են ունենալու, որ սատարել և փորձել են պաշտպանել այս ապիկար իշխանությանը` այսքանից հետո։