Վաղը Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկելու են մայիսի 18-22-ը նախատեսվող լայնածավալ զորավարժությունները, որին մասնակցելու է մինչև 10 հազար զինծառայող։ Եվ Հատկանշական է, որ զորավարժությունններն ունեն բացառապես հարձակողական բնույթ և տեղի են ունենում մի ժամանակահարտածում, երբ կորոնավիրուսի համավարակի տարածումը աշխարհում նոր թափ է ստացել։

Դեռևս մարտ ամսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում հակամարտության կողմերին կոչ էին արել հնարավորինս զսպվածություն դրսևորել՝ լարվածության ռիսկը նվազեցնելու համար։ Սակայն այս անգամ ևս Ադրբեջանն անտեսում է համանախագահների կոչը՝ լարվածություն հրահրելով հակամարտության գոտում և լայնամասշտաբ զորավարժություններ կազմակերպելով։

Ուստի հարկ է, որ հայկական կողմն ուղղակի կոչով դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որպեզի վերջիններս հետամուտ լինեն իրենց հայտարարության իրագործմանը և թույլ չտան, որպեսզի Ադրբեջանն իր հանրության ուշադրությունը ներքին դժվարություններից ու խնդիրներից շեղելու համար լարվածություն հրահրի հակամարտության գոտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել